Իսպանիայում Իրանի դեսպանատունը հերքել է տեղեկությունն այն մասին, որ «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտրակի 99 հարվածի կդատապարտվի իրանցի նկարչուհի Ֆաթիմա Համամիին, որը հաշմանդամություն ունեցող անձ է, գրկելու և համբուրելու համար։
«Մենք կտրականապես հերքում ենք Իրանում միջազգային որևէ մարզիկի նկատմամբ ցանկացած դատական որոշում: Մտահոգիչ է, որ նման անհիմն լուրերի հրապարակումը կարող է ստվերել մարդկության դեմ հանցագործությունները և ճնշված Պաղեստինի ժողովրդի դեմ պատերազմական հանցագործությունները։
Նշենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն սեպտեմբերի 18-ին և 19-ին ժամանել էր Իրան՝ մասնակցելու պաշտոնական ֆուտբոլային հանդիպման և արժանացել է ժողովրդի և իշխանությունների կողմից մեծ ընդունելության։ Նրա անկեղծ և մարդկային հանդիպումը Ֆաթիմա Համամիի հետ նույնպես արժանացել է բարձր գնահատականի և հիացմունքի թե՛ ժողովրդի, թե՛ երկրի մարզական իշխանությունների կողմից»,- գրված է Իրանի դեսպանատան հաղորդագրության մեջ X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):