Նորվեգիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է այն մասին, որ Եվրո-2024-ի ընտրական հանդիպման ժամանակ, երբ Նորվեգիայի հավաքականը խաղում էր Կիպրոսի հետ (4:0), Կիպրոսի հավաքականի երկրպագուները հաճախ ծափահարում էին իրեն։
«Երբեմն դա մի փոքր ճնշում է, և ես սկսում եմ հոգնել իմ սեփական անունից: Այնուամենայնիվ, ես գնահատում եմ աջակցությունը, ուստի չեմ դժգոհի։
Սա կարևոր հաղթանակ էր, և հիմա պետք է մտածենք Իսպանիայի մասին։ Մենք բոլորս լավ աշխատանք կատարեցինք: Այժմ մեզ մնում է տուն վերադառնալ Օսլո և լավ պատրաստվել հաջորդ հանդիպմանը: Մենք գիտենք, որ Իսպանիան լավ թիմ է, լավագույններից մեկը։ Մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք, և ողջ Նորվեգիան պետք է աջակցի մեզ»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։