«Նոա» ՖԱ-ն միանում է «Ուրարտուի» ՖԱ-ի նախաձեռնությանը՝ Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Շնորհակալություն ենք հայտնում «Ուրարտու» ՖԱ-ին այս նախաձեռնության կապակցությամբ և կոչ ենք անում հայկական մյուս ակումբներին ևս միանալ այս նախաձեռնությանը»,- ասված է ակումբի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ուրարտուն» հանդես էր եկել նախաձեռնությամբ, որով պատրաստվում էր 50,000-ից 100,000 ԱՄՆ դոլար հատկացնել Արցախից Հայաստան եկող փախստականների օգնության և բարեկեցության համար: