«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկոգլուն ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն մարզիչ։ Ավստրալացու համար այս մրցանակը երկրորդն էր 2023/2024 մրցաշրջանում։
Սեպտեմբերին «Տոտենհեմը» Պոստեկոգլուի գլխավորությամբ չորս խաղում վաստակեց տասը միավոր՝ հաղթելով «Բարնլիին» (5:2), «Շեֆիլդ Յունայթեդին», «Լիվերպուլին» (երկու անգամ՝ 2:1) և ոչ-ոքի խաղաց «Արսենալի» հետ (2:2): Ութ տուրից հետո թիմը 20 միավորով զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը:
Անգելոսը գլխավորել է լոնդոնյան ակումբն այս ամառ: Նախկինում հունական արմատներով ավստրալացի մասնագետն աշխատել է «Սելթիկում»-ում, Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքականում, «Մելբուրն Վիկտորիայում», «Բրիսբեն Ռոարում» և «Պանահայիկիում»: