Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը պատասխանել է այն հարցին, թե երբևէ կցանկանա՞ վերադառնալ մրցաշարերին։
«Շատ ուրախ եմ, որ ավարտեցի կարիերաս. Ինձ համար ետդարձ չկա։ Ես բացարձակապես հիացած էի շրջագայությունից: Այնպիսի տպավորություն է, որ ես վերցրել եմ կիտրոն և սեղմել այն մինչև վերջին կաթիլը: Ես տվեցի այն ամենը, ինչ ունեի: Այլևս ոչինչ չի մնացել։ Ես ուզում եմ վայելել գիշերային կյանքը: Եթե ինչ-որ մեկը լավ խորհուրդներ ունի ռեստորանների և բարերի համար, թող ինձ տեղյակ պահի»,- ասել է շվեյցարացին:
Ֆեդերերը կարիերան ավարտեց 2022 թվականին՝ սեպտեմբերի վերջին Լոնդոնում կայացած Laver Cup-ին մասնակցելուց հետո։ 42-ամյա շվեյցարացին «Մեծ սաղավարտի» 20-ակի հաղթող է, զուգախաղի օլիմպիական չեմպիոն (2008թ.) և խաղերի արծաթե մեդալակիր (2012թ.) մենախաղում։ Ընդհանուր առմամբ, նա իր կարիերայի ընթացքում հաղթել է 111 ATP մրցաշարերում։