«Բարսելոնայի» պաշտպան Ալեքս Բալդեն վնասվածքի պատճառով փոխարինվել է Շոտլադիայի դեմ խաղում, հայտնում է կատալոնյան ակումբի մամուլի ծառայությունը։
20-ամյա խաղացողը վնասել է ազդրի մկանը։ Բալդեն փոխարինվել է Եվրո-2024-ի ընտրական փուլի Իսպանիա-Շոտլանդիա խաղի (2-0) ընդմիջմանը։
Բարսելոնայում վնասվածքներ ունեն նաև Ֆրենկի դե Յոնգը, Ռոբերտ Լևանդովսկին, Ռաֆինյան, Ժյուլ Կունդեն, Պեդրին և Լամին Յամալը։