Հոկտեմբերի 13-ի գիշերը կայացել է 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Արգենտինա — Պարագվայ հանդիպումը, որն ավարտվել է Լիոնել Սկալոնիի թիմի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Հանդիպման 3-րդ րոպեին միակ գոլի հեղինակել է Նիկոլաս Օտամենդին։
Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին խաղադաշտ է դուրս եկել 53-րդ րոպեին։ «Ինտեր Մայամիի» հարձակվողը վերջերս է ապաքինվել մկանային վնասվածքից։
Արգենտինան 9 միավորով աղյուսակի առաջին տեղում է, Պարագվայը (1) 9-րդ տեղում է։
Օրվա մյուս խաղում Բրազիլիայի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Վենեսուելայի հետ՝ 1։1։
Հանդիպման հաշիվը 50-րդ րոպեին Նեյմարի փոխանցումից հետո բացել է Գաբրիել Մագալեսը։ Վենեսուելացիները պատասխան գնդակը հեղինակել են 85-րդ րոպեին՝ Էդուարդ Բելլոյի դիպուկ հարվածի շնորհիվ:
Բրազիլիան 7 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը, Վենեսուելան (4)՝ 6-րդ։