Իտալական «Յուվենտուսի» կիսապաշտպան Նիկոլո Ֆաջիոլին խոստովանել է, որ անօրինական խաղադրույքներ է կատարել ֆուտբոլային խաղերի վրա, հայտնում է Football Italia-ն՝ հղում անելով Il Corriere della Sera-ի հրատարակությանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆաջիոլին արդեն հարցաքննվել է Թուրինի դատախազության քննիչների կողմից։ Հարցաքննության ժամանակ խաղացողը խոստովանել է, որ խաղադրույք է կատարել ֆուտբոլային խաղերի վրա, բայց ոչ իր ակումբների մասնակցությամբ խաղերի վրա:
Նախկինում հաղորդվել էր, որ եթե հետաքննությունը հաստատի Ֆաջիոլիի մասնակցությունն անօրինական խաղադրույքներին, Նիկոլոյին սպառնում են պատժամիջոցներ՝ երեք և ավելի տարով որակազրկման տեսքով, որին կարող է ավելացվել նաև տուգանք՝ սկսած 25 հազար եվրոյից։
Մամուլում տեղեկություններ եղան նաև, որ Սանդրո Տոնալիին և Նիկոլո Զանիոլոյին ևս կարող են մեղադրանք առաջադրել անօրինական խաղադրույքների համար: Մասնավորապես, հաղորդվում է, որ լրագրող Ֆաբրիցիո Կորոնան ունի տվյալներ, որոնք ապացուցում են, որ այս ֆուտբոլիստները իրականում խաղադրույքներ են կատարել, և արդեն սկսել է համագործակցությունը իրավապահների հետ։