Իտալիայում անցկացվել է արագ շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը։ Հայաստանը մրցավայր էր գործուղել Մամիկոն Ղարիբյանին և Ռոբերտ Փիլիպոսյանին։ Նրանք գրավել են համապատասխանաբար 11-րդ և 17-րդ տեղերը:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Հաղթողի պատվին արժանացել է հնդիկ Ռաունակ Սադվանին:
Առաջիկա հանգստյան օրերին կանցկացվի նաև կայծակնային խաղի աշխարհի պատանեկան առաջնությունը։