«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ալան Բրեզիլը տեղեկություն է տարածել «կարմիր սատանաների» հանդերձարանից։
«Դա այն է, ինչ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներից մեկն ասել է նրան, ում ես շատ լավ եմ ճանաչում: Նա ասել է, որ ֆուտբոլիստները չեն ընդունում մարզչին. նրանք ընդհանրապես չեն սիրում նրան: Ընդհանուր համաձայնությունն այն է, որ նրանք վրդովված են այն բանից, թե ինչպես է նա վարվել Ռոնալդուի հետ։ Նրանք նաև ասում են, որ Սանչոն հիանալի տղա է, ով անխոնջ աշխատում է»,- Բրեզիլի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը:
Հոկտեմբերի 7-ին ավարտվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպել են «Մանչեսթեր Յունայթեդը» 2։1 հաշվով հաղթել է «Բրենտֆորդին»։
Ընթացիկ առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի տասներորդ տեղը՝ ութ տուրից հետո վաստակելով 12 միավոր։