Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան մեկնաբանել է Խորվաթիայի հավաքականի նկատմամբ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական խաղում տարած հաղթանակը (1:0).
«Սա հիանալի սկիզբ է ինձ համար: Ֆուտբոլիստները տվեցին ամեն ինչ, ամեն ինչ թողեցին խաղադաշտում, և ես ուզում եմ շնորհավորել բոլորին մեր թիմում։
Հիանալի երեկո էր Թուրքիայի համար, մենք հպարտ էինք, որ խաղում էինք նման ուժեղ մրցակցի դեմ։ Մի մոռացեք, որ սա Խորվաթիայի առաջին տնային պարտությունն էր Եվրոյի ընտրական խաղերում:
Մեր բոլոր խաղացողներն այս երեկո հիանալի էին: Թիմային նման ելույթից հետո չեմ ուզում անհատապես որևէ մեկին առանձնացնել։ Մենք իսկապես խոստումնալից երիտասարդ հարձակվողական խաղացողներ ունենք, ուստի կարծում եմ, որ թուրքական ֆուտբոլի ապագան պայծառ է»,- Մոնտելայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: