Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»։
Ինչպես հայտնում է լրագրող Խոսե Ալվարեսը El Chiringuito-ին, Մադրիդի «Ռեալում» Կառլո Անչելոտիին փոխարինելու հիմնական թեկնածուն Զիդանն է։ Կողմերը բանակցում են համագործակցությունը վերսկսելու շուրջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անչելոտին կարիերան կշարունակի Բրազիլիայի հավաքականում։
Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը «Ռեալը» գլխավորել է 2016-ից 2018 և 2019-ից 2021 թվականներին։ Ֆրանսիացի մասնագետը մադրիդյան թիմի հետ դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, կրկնակի սուպերգավաթի և Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող։
Այս պահին «Ռեալը» միանձնյա գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Կառլո Անչելոտիի թիմը վաստակել է 24 միավոր։