Հոկտեմբերի 12-ին կայացել է Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի 7-րդ տուրի Կիպրոս-Նորվեգիա հանդիպումը, որն ավարտվել է նորվեգացիների հաղթանակով՝ 4։0 հաշվով։
Նորվեգիայի հավաքականի կազմում դուբլի հեղինակ է դարձել հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Այժմ նա ազգային հավաքականի կազմում անցկացրած 27 խաղում 27 գոլ ունի։
Այսպիսով, Հոլանդն ազգային հավաքականի ռմբարկուների ցուցակում բարձրացել է երկրորդ տեղը՝ առաջ անցնելով Էյնար Գյունդերսենից (26)։ Ռեկորդակիրը Յերգեն Յուվեն է՝ 33 գոլով։
Նորվեգիայի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի վեց հանդիպումից հետո վաստակել է 10 միավոր։ Թիմը A խմբում զբաղեցնում է երրորդ տեղը:
Հոլանդը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 12 հանդիպման, որոնցում դարձել է ութ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։