«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան պատասխանել է այն հարցին, թե հարձակվող Լաուտարո Մարտինեսը կերկարաձգի՞ աշխատանքային պայմանագիրը միլանյան ակումբի հետ։
«Մենք հույս ունենք, որ Լաուտարո Մարտինեսը կդառնա մեր նոր նախագծի խորհրդանիշը դեռ շատ ու շատ տարիներ: Նա մեր ավագն է, և մենք վստահ ենք, որ նա կարող է մտնել «Ինտերի» պատմության մեջ»,- Մարոտտայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ Մարտինեսը միլանյան ակումբ է տեղափոխվել 2018թ.։ Այս ընթացքում արգենտինացի հարձակվողը միլանյան թիմի կազմում մասնակցել է 248 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 113 գոլի և 38 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 100 միլիոն եվրո: