Կատարի առաջնության «Ալ-Արաբի» ակումբի կիսապաշտպան Մարկո Վերատին պատմել է, թե ինչու է որոշել հեռանալ ՊՍԺ-ից։
«Խոսեցի Լուիս Էնրիկեի հետ, նա ասաց, որ ես իր ծրագրերի մեջ չեմ եղել։ Նա հիանալի մարզիչ է, ես հարգում եմ նրան:
Նա հայտարարեց փոփոխությունների իր ցանկության մասին։ Ես երկար տարիներ խաղացել եմ ՊՍԺ-ում, և նա թարմացումներ էր ուզում: Ինձ համար պատահականություններ չկան»,-ասել է Վերատին։