«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կիսվել է Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում թիմի արդյունքների մասին իր կարծիքով։
«Վստահ եմ, որ մեզ կհաջողվի։ Դա ժամանակի խնդիր է։ Պարզապես պետք է հանգիստ գնահատել խաղացողներին ու թիմին։ Կարծում եմ՝ մենք աճում ենք»,-մարզչի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Արգենտինացին անցած ամառ գլխավորեց «Չելսին»: 8 տուրից հետո լոնդոնցիները 11 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղը։