«Ալ-Հիլալի» ֆուտբոլիստ Կալիդու Կուլիբալին պաշտպանել է Սաուդյան Արաբիային՝ ասելով, որ նրանք շատ մեծ գաղափարներ ունեն, պատահական չեն գնում խաղացողներին, և լիգան ապագայում շատ կարևոր առաջնություն է լինելու։
«Երկիրն ինձ զարմացրեց, նույնիսկ քաղաքը։ Կյանքը շատ գեղեցիկ է, մարդիկ հարգալից են։ Նրանք ինձ անմիջապես հանգստացրին։ Եվրոպայի համեմատ շատ տարբերություններ կան։ Շատ շոգ է, ուստի մենք մարզվում ենք երեկոյան յոթ-ութին:
Ես շատ նոր բաներ բացահայտեցի։ Նրանք այստեղ շատ մեծ գաղափարներ ունեն, ցանկանում են որքան հնարավոր է շատ խաղացողներ ներգրավել, բայց պատահական խաղացողներ չեն վերցնում։ Նրանք ուսումնասիրել են, թե ում կարող են ձեռք բերել։ Դեռ չգիտեմ, բայց ապագայում այս լիգան կդառնա շատ կարևոր առաջնություն։ Որոշ արաբ խաղացողներ կկարողանան խաղալ Եվրոպայում, նրանք շատ լավն են»,- Կուլիբալիի խոսքերն է մեջբերում Sport Mediaset-ը։