«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Փոլ Սկոուլզը կիսվել է Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի կարիերայի զարգացման մասին իր կարծիքով։
««Մանչեսթեր Յունայթեդում» մենք մոտ էինք նրա հետ պայմանագիր կնքելուն, բայց նա որոշեց գնալ Դորտմունդի «Բորուսիա», ինչը ճիշտ որոշում է թվում՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունեցել վերջին մի քանի տարիների ընթացքում:
Դա իրոք խիզախ քայլ էր նրա կողմից, նա, թվում է, շատ նպատակասլաց և վճռական տղա է, պրոֆեսիոնալ խաղացող՝ մեծ տաղանդով: Դա անհավանական է, բայց նա ունի բնավորություն, որպեսզի համապատասխանի դրան: Նրան կարծես ոչինչ չի անհանգստացնում։ Նա տեղափոխվեց աշխարհի ամենամեծ ակումբներից մեկը՝ «Ռեալ», բայց իրեն այնպես է պահում, ասես խաղում է «Բիրմինգհեմում»»,-Սկոուլզի խոսքերն է մեջբերում talkSport-ը։