«Յուվենտուսի» կիսապաշտպան Նիկոլո Ֆաջիոլին քննիչներին խոստովանել է, որ խաղադրույք է կատարել ֆուտբոլային հանդիպումների վրա։ Այս մասին հայտնում է Corriere della Sera-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆաջիոլիի պատիժը մեղմելու համար նրա փաստաբաններն ընդգծում են, որ նա երբեք խաղադրույք չի կատարել այն թիմերի հանդիպումների վրա, որտեղ խաղացել է։ Նրանք նաև նշում են, որ ֆուտբոլիստը խաղային կախվածություն ունի, ինչի պատճառով երիտասարդ տարիքից սկսել է ակտիվ պոկեր խաղալ։
Եթե հետաքննությունը հաստատի Ֆաջիոլիի մասնակցությունն անօրինական խաղադրույքներին, Նիկոլոյին սպառնում են պատժամիջոցներ՝ երեք և ավելի տարով որակազրկման տեսքով, որին կարող է ավելացվել նաև տուգանք՝ սկսած 25 հազար եվրոյից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ ֆուտբոլիստը խաղադրույք է կատարել անօրինական հարթակներում, համաձայն նրան, ինչ ստուգվել է հետաքննիչների կողմից, որոնք մուտք են գործել նրա և բազմաթիվ այլ պրոֆիլներ։