Կեպա Արիզաբալագան կարծում է, որ Ջուդ Բելինգհեմը աշխարհի լավագույն խաղացողն է:
— Ի՞նչ եք կարծում, Բելինգհեմը Մբապեի և Հոլանդի մակարդակի՞ն է:
-Ես չգիտեմ, թե արդյոք այժմ կա Բելինգհեմից ուժեղ խաղացող համաշխարհային մակարդակով: Մենք բոլորս յուրաքանչյուր խաղում տեսնում ենք, թե ինչի է նա ընդունակ։ Հուսով եմ, որ ամեն ինչ կշարունակվի այսպես։
Բելինգհեմը շատ հասուն տղա է, նա շատ պարզ է մտածում։ Եվ նա ոչ միայն գոլ է խփում, այլև հիանալի պաշտպանական աշխատանք է կատարում՝ շարժվելով ամբողջ խաղադաշտով,-Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի դարպասապահի խոսքերն է փոխանցում AS-ը։