«Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը խոսել է կենտրոնական պաշտպան Ժերոմ Բոատենգի հնարավոր պայմանագիր կնքելու շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Մենք Ժերոմին չենք գնի։ Դա ոչ մի իմաստ չունի: Մինչև տրանսֆերային պատուհանը մնացել է ութ խաղ։
Ես լսել եմ, որ մեր ղեկավարությունը կարող է ցանկանալ ձեռք բերել ևս մեկ պաշտպանի ձմեռային դադարի ժամանակ՝ կենտրոնական կամ աջ եզրային հարձակվողի»,- Հյոնեսի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Բոատենգը «Բավարիայում» խաղացել է տասը տարի։