Անգլիական «Մանչեսթեր Սիթին» դարձել է «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոյին ձեռք բերելու գլխավոր ֆավորիտը։
«Սիթին» ուշադիր հետևում է Օլմոյի շուրջ ստեղծված իրավիճակին։ Անգլիացիները մտադիր էին նրան թիմ բերել ամռանը, սակայն չկարողացան պայմանավորվել գերմանական Բունդեսլիգայի թիմի հետ:
Ինքը՝ խաղացողը, մտածում է նոր մարտահրավերի մասին և կարող է հեռանալ ակումբից, հատկապես, երբ նրանով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին»: Իրավիճակին հետևում են նաև մի շարք այլ ակումբներ, այդ թվում՝ «Արսենալը» և «Չելսին», «Բարսելոնայի» և Մադրիդի «Ատլետիկոյի» հետ միասին։
Օլմոն չէր պատրաստվում հեռանալ «Լայպցիգից» և ամռանը նոր պայմանագիր ստորագրեց մինչև 2027 թվականը:
Այս մրցաշրջանում իսպանացին չորս հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է հինգ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։