«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն խոսել է այն մասին, թե ինչպես է փոխվել ֆուտբոլը վերջին շրջանում։
«Պաշտպանությունը շատ կարևոր է, և Իտալիայում մենք այն վերածել ենք արվեստի:
Բայց հիմա ամեն ինչ այլ է. պաշտպանները գրեթե մանևրելու տեղ չունեն, նրանց գործնականում թույլ չեն տալիս դիպչել այլ խաղացողներին: Ֆուտբոլը նախկինում ավելի զվարճալի էր»,- Դել Պիերոյի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Նախկին հարձակվողը «Յուվենտուսում» խաղացել է 19 տարի (1993-ից 2012 թվականներին): Իտալացին իր թիմի ավագն էր։