«Լիվերպուլի» և Նիդերլանդների հավաքականի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է հագեցած գրաֆիկի մասին, որը պահպանվում է արդեն մի քանի մրցաշրջան։
«Մենք կարծում ենք, որ Անգլիայում գրաֆիկը չափազանց խիտ է: Ֆուտբոլիստները լավ են վարձատրվում, բայց դա չպետք է մեր առողջության գնով լինի:
Ամեն մրցաշրջան մենք պետք է ավելի ու ավելի շատ խաղեր անցկացնենք։ Մենք՝ որպես ֆուտբոլիստներ, պետք է սկսենք ինչ-որ բան ասել այս մասին, նպաստել խնդրի հնարավոր լուծմանը»,- վան Դեյկի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։