«Միլանի» հարձակվող Նոա Օկաֆորը լքել է Շվեյցարիայի հավաքականի ճամբարը՝ թեթև վթարի ենթարկվելուց հետո, հայտնում է ֆուտբոլի ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպի ժամանակ ֆուտբոլիստը գտնվել է ուղևորի նստարանին։ Ավելի ուշ նա մի քանի կար է ստացել գլխի հատվածում։ Այդ պատճառով նա չի կարողանա մասնակցել Շվեյցարիայի՝ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի՝ Իսրայելի և Բելառուսի դեմ խաղերին։
Ա Սերիայի այս մրցաշրջանում Օկաֆորը երկու գոլ է խփել «Միլանի» կազմում: