«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը խոսել է ձախ պաշտպանի դիրքում խաղալու մասին։ Այս դիրքում կիսապաշտպանը ստիպված է խաղալ Լյուկ Շոուի և Սերխիո Ռեգիլոնի վնասվածքների պատճառով։
«Ես փորձում եմ անել այնքան, որքան կարող եմ։ Իհարկե, ես ձախ պաշտպան չեմ, բայց թիմին պետք է, որ ես այնտեղ խաղամ։ Ես խաղում եմ անհրաժեշտ դիրքում և ամեն ինչ տալիս եմ թիմի համար»,- Ամրաբատի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
Մարոկկոյի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել այս ամռանը «Ֆիորենտինայից»: Ընթացիկ մրցաշրջանում նա երեք հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայում։