Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիքսը, որը ներկայում վարձավճարով հանդես է գալիս «Բարսելոնայում», համաձայնել է աշխատավարձի կրճատման՝ կատալոնական ակումբ տեղափոխվելու համար:
Այս մասին հայտարարել է կատալոնական ակումբի փոխնախագահ Էդուարդ Ռոմեուն։
«Ճիշտ է, որ Ժոաո Ֆելիքսը համաձայնել է աշխատավարձի նվազեցման՝ ակումբին միանալու համար, և այդ գումարը 400 հազար եվրո է կազմում: Սա շատ ուժեղ ազդանշան է Ժոաոյի կողմից:
Ի՞նչ կլինի հունիսին. հույս ունենք, որ խնդիրներ չենք ունենա, և նա հաջորդ մրցաշրջանում ևս կմնա մեզ հետ»,- Ռոմեուի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։