Մադրիդի «Ռեալը» դիտարկում է Զինեդին Զիդանին թիմի գլխավոր մարզչի պաշտոնին վերադարձնելու տարբերակը։
Լրագրող Խոսե Ալվարեսը El Chiringuito-ի եթերում ասել է, որ Մադրիդի «Ռեալի» համար Կառլո Անչելոտիին փոխարինելու համար ամենահավանական տարբերակը Զիդանն է, որը 2021 թվականի մայիսին Մադրիդից հեռանալուց հետո մնացել է առանց ակումբի։
Ըստ աղբյուրի՝ ակումբը կապի մեջ է մարզչի հետ։ «Ռեալը» նաև կողմնակի օգուտ է տեսնում Զիդանի հնարավոր նշանակման մեջ․ նրա գալը կօգնի կազմակերպել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերը։ Ֆուտբոլիստը լավ հարաբերություններ ունի Զինեդինի հետ:
««Ռեալը» շատ լուրջ տարբերակ ունի, եթե Անչելոտին հեռանա։ Այս տարբերակը Մբապեի համար դուռ կբացի «Ռեալ» տեղափոխվելու համար: Մարզիչ, ում հետ շփվում է «Ռեալը». Զինեդին Զիդանը ամենալուրջ տարբերակն է Անչելոտիի հեռանալու դեպքում, նա կմոտեցնի Մբապեին Մադրիդին։
Զիդանը կցանկանար վերադառնալ։ Բոլորը գիտեն Մբապեի հետ նրա հարաբերությունների մասին, և դա նրան ավելի է մոտեցնում Մադրիդին»,- ասել է Ալվարեսը:
Իր մարզչական կարիերայի ընթացքում Զիդանը աշխատել է միայն «Ռեալում»՝ 2016-ից 2018 թվականներին և 2019-ից 2021 թվականներին: