21-ամյա Գաբրի Վեյգան ասել է, որ փողի համար չի մեկնել Սաուդյան Արաբիա։
Ամռանը կիսապաշտպանը, որի ծառայություններով հետաքրքրված էր «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և եվրոպական այլ ակումբներ, «Սելտայից» տեղափոխվել է «Ալ-Ահլի»:
—Դուք Սաուդյան Արաբիա եք տեղափոխվել զուտ ֆինանսակա՞ն նկատառումներով:
— Ոչ: Ես հասկանում եմ, որ յուրաքանչյուրն ունի իր կարծիքը, բայց կային նաև այլ կողմեր, որոնք թեքեցին կշեռքի նժարը: Իմ ունեցած բոլոր տարբերակներից սա այն մեկն էր, որն ինձ լավագույնս թույլ կտա աճել որպես ֆուտբոլիստ և հասունանալ մի առաջնությունում, որը շատ առաջադիմում է»,- ասել է Վեյգան El Larguero-ին:
Սաուդյան Արաբիայի առաջնությունում իսպանացին անցկացրել է 5 հանդիպում։