ՊՍԺ-ի, «Նիցայի» և «Լիլի» նախկին մարզիչ Քրիստոֆ Գալտիեն դարձել է «Ալ-Դուհեյլի» գլխավոր մարզիչը։ Այս մասին հաղորդում է կատարական ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆրանսիացի մասնագետի հետ պայմանագիրը կնքվել է երկու տարով՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Հիշենք, որ Գալտիեի վերջին աշխատավայրը ՊՍԺ-ն էր։ Մասնագետը ֆրանսիական ակումբը գլխավորում էր 2022 թվականի հուլիսի 5-ից։ Նրա գլխավորությամբ փարիզցիները նվաճել են Լիգա 1-ի իրենց 11-րդ տիտղոսը, իսկ Չեմպիոնների լիգայում հասել է մինչև 1/8 եզրափակիչ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գալտիեի ծառայություններով հետաքրքրված է «Նապոլին»: