Հայտնի է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակն ու ֆուտբոլիստների խաղային համարները Լատվիայի դեմ այսօր կայանալիք խաղի համար։
Մեր թիմի նորեկ Էդգար Սևիկյանը ստացել է 7 համարի մարզաշապիկը։
Հիշեցնենք՝ այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Լատվիա-Հայաստան հանդիպումը։
Հանդիպումը կմեկնարկի ժամը 20։00-ին և ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Առաջին ալիքի և Fast Sports-ի եթերում։