«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ալան Բրազիլը խոսել է մանկունիանցիների գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի մասին։
«Սա այն է, ինչ ես լսել եմ «Մանչեսթեր Յունայթեդի» մի խաղացողից, որը դա ասել է մեկին, ում ես շատ լավ գիտեմ: Նա ասաց, որ խաղացողները մարզիչ չունեն: Նրանք ընդհանրապես չունեն:
Ըստ երևույթին, նրանք դժգոհ են, թե ինչպես է Էրիկ տեն Հագը վարվել Ռոնալդուի հետ, և ասում են, որ Սանչոն հիանալի տղա է, ով պարզապես լավ աշխատում է մարզումների ժամանակ»,- Բրազիլի խոսքն է մեջբերել TalkSport-ը:
Սեպտեմբերի 14-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել էր, որ Սանչոյին հեռացրել են հիմնական թիմի հետ մարզվելուց՝ Էրիկ տեն Հագի հետ կոնֆլիկտից հետո։
Հաղորդվում էր, որ մարզիչը պատրաստ է խաղացողին կազմ վերադարձնել միայն այն դեպքում, եթե Սանչոն ներողություն խնդրի նրանից և թիմից։