«Ասթոն Վիլլայի» կիսապաշտպան Յուրի Տիլմենսը ցանկանում է հեռանալ անգլիական ակումբից, քանի վատ հարաբերություններ ունի գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի հետ, հայտնում է Goal.com-ը։
26-ամյա բելգիացին ակումբին միացել է հուլիսի 1-ին՝ «Լեսթերի» հետ պայմանագրի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով:
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման և ոչ մի գոլ չի խփել։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը: