«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Լայպցիգի» հարձակվող Լոիս Օպենդայի ծառայություններով, հայտնում է Football Insider-ը։
Ըստ աղբյուրի, գերմանական ակումբը չի ցանկանում հունվարին վաճառել 23-ամյա ֆուտբոլիստին։ Ամռանը «Լայպցիգից» Պրեմիեր լիգա են տեղափոխվել Քրիստոֆեր Նկունկուն, Յոշկո Գվարդիոլը և Դոմինիկ Սոբոսլային: Օպենդան գերմանական ակումբին է միացել «Լանսից»՝ 2023 թվականի հուլիսին, 43 միլիոն եվրոյով:
2023/24 մրցաշրջանում հարձակվողը «Լայպցիգի» կազմում անցկացրել է 11 հանդիպում, դարձել 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։