«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մոտ ժամանակներս կարող է երկարաձգել պայմանագիրը «Սիթիի» հետ։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Շկիրան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ «Սիթիի» ղեկավարությունը մտադիր է իսպանացի մասնագետին նոր պայմանագիր առաջարկել մինչև 2027 թվականը։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Բանակցությունները կսկսվեն առաջիկա շաբաթներին։
Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորել է յոթ տարի (2016 թվականից): Նրա գլխավորությամբ թիմը հինգ անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունում, երկու անգամ՝ Անգլիայի գավաթի և Սուպերգավափի խաղարկություններում, մեկական անգամ՝ Չեմպիոնների լիգայում և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում։