«Տոտենհեմի» նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն անդրադարձել է «Նապոլիում» աշխատանքի անցնելու մասին շշուկներին։
54-ամյա մասնագետը հրապարակել է գրառում, որում գրել է, որ չի նախատեսում մոտ ապագայում աշխատանքի վերադառնալ։
«Ես լսում եմ շուկայական համառ ձայներ, որոնք ինձ ավելի են մոտեցնում կարևոր ակումբներին, բայց կրկնում եմ, որ այս պահին միայն ցանկություն կա շարունակել մնալ այնտեղ, որտեղ ես եմ և վայելել իմ ընտանիքին»,- գրել է Կոնտեն իր սոցիալական ցանցերում։
Կոնտեն համարվում է «Նապոլիի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիային փոխարինելու գլխավոր թեկնածուն։ Վերջնական որոշումը դեռ կայացված չէ, քանի որ կան շատ կարևոր կետեր, որոնք պետք է քննարկվեն Կոնտեի հետ բանակցություններին անցնելուց առաջ:
Գարսիան «Նապոլին» գլխավորել է այս տարվա հունիսին: Թիմն այս պահին զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի հինգերորդ տեղը՝ ութ տուրից հետո վաստակելով 14 միավոր: Կիրակի օրը՝ հոկտեմբերի 8-ին, թիմը սեփական հարկի տակ պարտվեց «Ֆիորենտինային» (1:3): Վերջերս հայտնի դարձավ, որ Գարսիային երեք հանդիպում է տրվել՝ իրավիճակը շտկելու համար։