Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտարարել է, որ դժգոհ է մադրիդյան ակումբում ստացած քիչ խաղաժամանակից։
«Չեմ ցանկանում դուրս մնալ կազմից։ Ուզում եմ միշտ խաղադաշտ դուրս գալ, նույնիսկ եթե 3 օրը մեկ խաղեր լինեն, քանի որ ինձ լավ եմ զգում։ Պետք է հոգեբանորեն պատրաստ լինեմ ամեն ինչի ու առաջ շարժվեմ»,- խաղացողի խոսքն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Սեպտեմբերի 30-ին հաղորդվում էր, որ Մոդրիչը կարող է տեղափոխվել «Ինտեր Մայամի»: