«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայերը խոսել է անցած ամառ լոնդոնյան «Վեսթ Հեմ» իր չկայացած տեղափոխության մասին։
«Վեսթ Հեմ» գնալու իրական հնարավորությունը համաձայնեցված չէր երկու թիմերի և իմ միջև:Վեսթ Հեմը մեծ ակումբ է, բայց ես դեռ ամբողջությամբ կենտրոնացած եմ «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու վրա: Ես ցանկանում եմ և կպայքարեմ հիմնական կազմում տեղի համար»,- Մագուայերի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում անգլիացի պաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում չորս հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում մեկ գոլային փոխանցում է կատարել։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։