«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը կիսվել է այս մրցաշրջանում «Տոտենհեմի» խաղի մասին իր մտքերով։
«Իմ կարիերայի ընթացքում ես հասկացրել եմ, որ «Տոտենհեմի» երկրպագու եմ։ Ցանկանում եմ, որ ակումբը հաջողի. հաճելի է տեսնել, որ «Սփըրսի» համար այս պահին ամեն ինչ լավ է ընթանում: Մարզիչը հիանալի խաղ է թելադրում։ Ես միշտ կհետևեմ Պրեմիեր լիգային և «Տոտենհեմին». Անգլիայում չկա մեկ այլ թիմ, որին ես հաղթանակ եմ մաղթում»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Fotmob-ը։
«Տոտենհեմը» ութ խաղից հետո 20 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Հիշեցնենք, որ Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել ամռանը «Տոտենհեմից» 100 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 90 մլն եվրո։