«Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիսթերն ամփոփել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի «Բրայթոնի» հետ հանդիպման արդյունքները (2:2)։
«Իհարկե, մենք զգում ենք, որ երկու միավոր կորցրինք՝ հաշվի առնելով այն փաստը, որ առաջ ենք անցել 2-1 հաշվով և չկարողացանք պահպանել այն: Բայց ի վերջո, «Բրայթոնը» լավ թիմ է, և մենք գիտենք, թե որքան ուժեղ են նրանք: «Բրայթոնն» ունի լավ մարզիչ և հիանալի խաղացողներ։ Այս ակումբը շատ է բարելավվել վերջին մի քանի տարիների ընթացքում, և ես ուրախ եմ, որ նրանք լավ են գործում:
Մեզ և նրանց համար դժվար խաղ էր, բայց մենք միավոր վաստակեցինք, որը կարող է ձեռնտու լինել ապագայում»,- Մակ Ալիսթերի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։