«Բավարիան» շարունակում է հետաքրքրվել Ժոաո Պալինյայի ծառայություններով։
«Ֆուլհեմի» կիսապաշտպանը մոտ էր մյունխենյան ակումբին միանալուն մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը, սակայն գործարքը ձախողվեց, քանի որ անգլիացիները չկարողացան փոխարինող գտնել խաղացողին: Սեպտեմբերին պորտուգալացին երկարաձգեց պայմանագիրն ակումբի հետ մինչև 2028 թվականը։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, «Բավարիան» շարունակում է հետաքրքրվել 28-ամյա ֆուտբոլիստով և ցանկանում է ձեռք բերել նրան հունվարին: Գերմանական ակումբն ամռանը առաջարկել է 55 միլիոն ֆունտ ստերլինգ, սակայն այժմ ենթադրվում է, որ տրանսֆերն ավելի թանկ կարժենա։