«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Արսենալից» կրած պարտության (0:1) մասին։
«Սա մեզ համար անհաջող արդյունք է։ Այնուամենայնիվ, սա միայն ճանապարհի սկիզբն է։ Մրցաշրջանի ավարտը դեռ շատ հեռու է։ Բայց սա ակնհայտորեն այն արդյունքը չէ, որը մենք ցանկանում էինք»,- կիսապաշտպանի խոսքն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը։
Պրեմիեր լիգայի 8-րդ տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 18 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղը։