«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Գրանադայի» դեմ խաղը (2:2).
«Կարծում եմ, որ մենք տիրում էինք նախաձեռնությանը գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում: Մենք պահեր ունեինք, ավելիին էինք արժանի, բայց մեր սխալների պատճառով չկարողացանք հասնել հաղթանակի։ Չի կարելի այդպես սկսել խաղը։ Մենք քննարկել ենք, թե որքանով է վտանգավոր մրցակիցը։ Մենք ստիպված էինք հակահարված տալ: Թիմը սկսեց հանգիստ խաղալ, գերիշխում էր և ի վերջո արժանի էր հաղթանակի։ Այնուամենայնիվ, մենք հեռանում ենք մեկ միավորով, դա մեզ համար բավարար չէ»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։