«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը դժգոհ է թիմի դարպասապահ Անդրե Օնանայի խաղից։
««Բրենթֆորդի» դեմ խաղում Օնանան ակնհայտ սխալ թույլ տվեց: Նա շատ շուտ ցատկեց և բաց թողեց գնդակը: Նա պետք է աշխատի իր տեխնիկայի վրա, քանի որ նախկինում նույնպես նման սխալներ է թույլ տվել։
Փորձեցի խոսել նրա հետ, բայց ինձ թվում է, որ նրա կրկնվող սխալները հանգեցրել են նրան, որ խաղացողները կորցրել են վստահությունը Օնանայի նկատմամբ»,- Շմեյխելի խոսքն է մեջբերում իտալական ITASportPress գործակալությունը:
ՄՅՈւ-ն 12 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։ 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա «Շեֆիլդի» հետ։ Խաղը կկայանա հոկտեմբերի 21-ին։