Ուեյն Ռունին կարող է շարունակել աշխատանքը Անգլիայում, հաղորդում է The Times-ը։
Աղբյուրի համաձայն՝ 37-ամյա անգլիացին կարող է գլխավորել «Բիրմինգեմը», որն այժմ Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։
Հոկտեմբերի 8-ին Ռունին հեռացել էր «Դի Սի Յունայթեդից»։ Թիմը վաստակել է 40 միավոր և զբաղեցրել 9-րդ տեղը MLS-ի Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում: