Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնում նվազագույն հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիի»։
Զինագործների հաղթական գոլը հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ խփեց Մարտինելին։
Այս հաղթանակից հետո «Արսենալը» 20 միավորով հավասարվեց առաջատար «Տոտենհեմին»։
«Մանչեսթեր Սիթին» 18 միավորով 3-րդն է։