«Վեսթ Հեմ Յունայթեդի» կիսապաշտպան Լուկաս Պակետան խոսել է «Միլանի» նկատմամբ իր վերաբերմունքի մասին, որի կազմում ֆուտբոլիստը խաղացել է մինչև 2020/2021 մրցաշրջանում «Լիոն» տեղափոխվելը։
«Ես շատ հիշողություններ ունեմ կապված Միլանի հետ, ինչպես նաև շատ ընկերներ այս քաղաքում: Դա լավ փորձ էր, բայց միևնույն ժամանակ դժվար, բայց այն թույլ տվեց ինձ աճել: Այսօր ես դեռ երկրպագում եմ «Միլանի», մի ակումբի, որը միշտ առանձնահատուկ կմնա ինձ համար։ Բայց ես ստիպված էի հեռանալ, այդպիսին է կյանքը: Ես այնտեղ եմ, որտեղ գտնվում եմ այսօր՝ առաջին հերթին «Միլանի» շնորհիվ։ Ֆուտբոլն այդպիսին է՝ վերելքներ և վայրէջքներ կան, բայց մենք պետք է փորձ ձեռք բերենք՝ բարձունքին հասնելու համար։ Ես շնորհակալ եմ բոլորին։
Այսօր «Միլանը» լավ թիմ է, որը հաղթել է առաջնությունը և խաղում է Չեմպիոնների լիգայում։ Ակումբը քաղում է կատարված աշխատանքի արդյունքը և ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է Չեմպիոնների լիգայում հաղթելու համար: Խոսքն աշխարհի երկրորդ ամենամեծ ակումբի մասին է, որը միշտ կմնա իմ սրտում»,- Պակետայիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ Պակետան հանդես է եկել «Միլանում» 2018/2019 և 2019/2020 մրցաշրջաններում։