ԱՊԼ 8-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Բրայթոնին» և ոչ-ոքի՝ 2-2 ավարտեց հանդիպումը։
20-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Ադինգրան, բայց 20 րոպե անց Սալահը, նախ, հավասարեցրեց հաշիվը, ապա առաջին կեսին ավելացված առաջին րոպեին մրցավարի նշանակած 11-մետրանոցից հետո գնդակն ուղարկեց ցանցը։
78-րդ րոպեին Կլոպի սաները հաղթանակը բաց թողեցին ձեռքից․ Դանքը հավասարեցրեց հաշիվը։
Այս խաղից հետո «Լիվերպուլը» 17 միավորով 3-րդ տեղում է, իսկ «Բրայթոնը» 16 միավորով՝ 6-րդ։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Նյուքասլը» նույն հաշվով ավարտեց «Վեսթ Հեմի» դեմ խաղը։