«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ իր ակումբը չէր կարող իրեն թույլ տալ մրցել «Արսենալի» հետ կիսապաշտպան Դեկլան Ռայսի տրանսֆերի համար։ «Արսենալը» 2023 թվականի հուլիսին «Վեսթ Հեմին» 116,6 միլիոն եվրո է վճարել ֆուտբոլիստի տեղափոխության համար:
«Բոլորը գիտեն, որ մենք ցանկանում էինք պայմանագիր կնքել Դեկլան Ռայսի հետ, բայց ի վերջո «Արսենալն» ավելի համառ գտնվեց:
Մենք չէինք կարող այնքան առաջարկել, որքան «Արսենալը»: Սովորաբար, երբ «Մանչեսթեր Սիթին» մեծ գումար է ծախսում, դա խենթություն է համարվում, երբ ուրիշներն են ծախսում, ասում են՝ որքան խելացի են նրանք:
«Արսենալը» զգում էր, որ պետք է դա աներ: Սա ավելի քան նորմալ է։ Նա բացառիկ կիսապաշտպան է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: