«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա անգլիացու տրանսֆերին հավակնում է «Յուվենտուսը»:
Թուրինյան ակումբը ցանկանում է ֆուտբոլիստին վարձակալել հունվարին, իսկ ամռանը գնել ամբողջական տրանսֆերը՝ կնքելով լիարժեք պայմանագիր։
Ջեյդոնն անգլիական ակումբ էր տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից»։